«Բրենտֆորդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայան կարող է կարիերան շարունակել «Տոտենհեմում»։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, լոնդոնյան ակումբը դիտարկում է իսպանացուն որպես Ուգո Լյորիսին փոխարինելու թեկնածու, ով այս ամառ հնարավոր է հեռանա «Տոտենհեմից»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի վետերանը լավ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից։
Ընթացիկ մրցաշրջանում Ռայան «Բրենտֆորդի» կազմում անցկացրել է 36 հանդիպում և բաց թողել 46 գոլ։ Transfermarkt-ը 27-ամյա դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։
























































