Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» հետ երկրորդ տարին անընդմեջ դարձել է Սլովակիայի չեմպիոն:
Առաջնության 31-րդ «Սլովանը» 2-1 հաշվով արտագնա խաղում է տարել «Դուկլայի» նկատմամբ ու 69 միավորով անհասանելի դարձել երկրորդ տեղում գտնվող «Դունայսկա Ստրեդայի» համար, որն իր ակտիվում ունի 64 միավոր:
Բարսեղյանը խաղին մասնակցել է մեկնարկային րոպեներից և փոխարինվել 82-րդ րոպեին:
Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը թիմի կազմում 41 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ սա «Սլովանի» երկրի 13-րդ չեմպիոնությունն էր երկրի առաջնությունում: