Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակչում «Կրասնոդարը» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Ախմատի» դարպասը։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր, բայց 65-րդ րոպեին փոխարինվեց։
Այս խաղում հայ ֆուտբոլիստը դարձավ գոլային փոխանցման հեղինակ, ապա վնասվածք ստացավ։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ Սպերցյանի վնասվածքը լուրջ չէ։