Կարիմ Բենզեման հրաժարվել է պատասխանել Ֆրանսիայի հավաքականի վերաբերյալ հարցերին։
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչից առաջ կայացած մամուլի ասուլիսում «Ռեալի» հարձակվողը հրաժարվել է մեկնաբանել Կատարում կայացած աշխարհի առաջնությունն ու Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Նոել Լե Գրեի հետ կապված իրավիճակը։
«Ամեն ինչ վերջացել և անցյալում է։ Ամենակարևորն առաջիկա խաղն է։ Ես հոգեպես պատրաստ եմ, իսկ մնացածն արդեն անցյալում է։
Այլևս չեմ ուզում խոսել աշխարհի առաջնության և Ֆրանսիայի հավաքականի մասին։ Կպատասխանեմ միայն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչի վերաբերյալ հարցերին»,- ասել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողը։
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։
Հանդիպումը կմեկնարկի 23։00-ին։