«Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին խաղացող Սեսկ Ֆաբրեգասն անվանել է այս պահին աշխարհի լավագույն երիտասարդ խաղացողին։ Ֆուտբոլիստի կարծիքով այս պահին աշխարհում լավագույնը «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալին է։
«Նա շատ տաղանդավոր է, խելացի և ունի անհրաժեշտ վճռականություն»,- գրել է Ֆաբրեգասը։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա կիսապաշտպանն առաջնությունում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: