«Բետիսի» և Մեքսիկայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Գուարդադոն ավարտել է ազգային հավաքականը, հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 36-ամյա ֆուտբոլիստն արդեն հայտնել է Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, որ Կատարում կայացած Աշխարհի առաջնությունն իր համար վերջինն էր։
Հիշեցնենք, որ Գուարդադոն Մեքսիկայի հավաքականի գույները պաշտպանել է 2005 թվականից։ Ընդհանուր առմամբ ազգային հավաքականի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 181 հանդիպում՝ դառնալով 28 գոլի հեղինակ։ Աշխարհի վերջին առաջնությունում փորձառու ֆուտբոլիստը մասնակցեց մեկ հանդիպման։ Նա իր կարիերայի ընթացքում մասնակցել է 5 ԱԱ-ների։
Ակումբային մակարդակում, բացի «Բետիսից», Գուարդադոն պաշտպանել է նաև «Վալենսիայի», ՊՍՎ-ի, Լևերկուզենի «Բայերի» և «Դեպորտիվոյի» գույները։