Բուենոս Այրեսից 400 կմ հեռավորության վրա գտնվող Բաիա Բլանկա քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով Արգենտինայի հավաքականի երկրպագու է մահացել։
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ ազգային հավաքականի՝ ԱԱ-2022-ի եզրափակչի հաղթանակը տոնող 22-ամյա երիտասարդը մոտոցիկլետը վարել է Արգենտինայի դրոշը պարանոցին փաթաթած։ Մի պահ դրոշն ընկել է անիվի վրա և խեղդել երկրպագուին։ Նա ընկել է մոտոցիկլից ու տեղում մահացել։
Ոստիկանությունից հայտնել են, որ ողբերգության հետաքննությունը շարունակվում է, սակայն նախնական վարկածն այն է, որ երիտասարդը մահացել է թթվածնի պակասից առաջացած շնչահեղձությունից։