Կաննում կայացել է բռնցքամարտի երեկո, որում հանդիպել են ռուս Ալեքսեյ Եգորովն ու Ֆրանսիան ներկայացնող հայ բռնքամարտիկ Արսեն Գուլամիրյանը։
Մենամարտը կայացավ WBA-ի տիտղոսի համար մինչև 90,71 կգ քաշային կարգում։
Այն տևեց բոլոր 12 ռաունդները և մրցավարների որոշմամբ ավարտվեց Գուլամիրյանի հաղթանակով։ Այսպիսով, ֆրանսահայ բռնցքամարտիկը հաջողությամբ երկրորդ անգամ պաշտպանեց իր տիտղոսը։
Գուլամիրյանն իր կարիերայի ընթացքում ոչ մի պարտություն չի կրել՝ 28 հաղթանակ (18-ը՝ նոկաուտով)։ Եգորովն այժմ ունի 11 հաղթանակ (7-ը նոկաուտով) և կրեց իր առաջին պարտությունը կարիերայում։