Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն խոսել է գալիք ԱԱ-ի մասին։
«Մրցաշարի ֆավորիտներից մեկն Արգենտինայի հավաքականն է։ Ոչ միայն նրա համար, որ այն լինելու է Մեսսիի վերջին ԱԱ-ն։ Արգենտինան իսկապես որակյալ թիմ ունի՝ անհրաժեշտ էներգետիկայով։
Ես մտածում էի միայն «Յուվենտուսի» մասին։ Վերջին շրջանում ԱԱ-ի վերաբերյալ մտքեր չեն եղել, բայց ես լավ մարզավիճակում եմ»,- Ռաբյոյի խոսքն է մեջբերել Goal-ը։
ԱԱ 2022-ը կանցկացվի Կատարում՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։