Աշխարհի կրկնակի չեմպիոն Կաֆուն կարծում է, որ Սերբիայի հավաքականին շատերը թերագնահատում են առաջիկա ԱԱ-ում։
Կաֆուն կարծում է, որ Սերբիայի հավաքականը կարող է անակնկալ մատուցել առաջիկա մրցաշարում։
«Սերբիան կարող է անակնկալ մատուցել, որքան էլ դա անհավանական հնչի: Նրանք շատ լավ հանդես եկան իրենց խմբում՝ ԱԱ ուղեգիր նվաճելիս:
Նրանք շատ ուժեղ թիմ ունեն։ Կարևոր է, որ նրանք չվախենան իրենց ֆուտբոլը խաղալ որևէ մրցակցի դեմ»,- մեջբերում է Կաֆուին RMC Sport-ը:
Սերբիան Աշխարհի առաջնության խմբային փուլում կխաղա Բրազիլիայի, Կամերունի և Շվեյցարիայի հետ:
🏆 ԱԱ-2022
A խումբ․ Մայրցամաքային չեմպիոնները, Նարանջագույններն ու երիտասարդ էկվադորցիները
B խումբ, երբ խառնվում են ֆուտբոլն ու քաղաքականությունը
D խումբ․ ֆրանսիացիները՝ 60 տարվա ռեկորդի, Դանիան՝ սենսացիայի հետևից
E Խումբ․ «Թոշակառուներն» ու աշխարհի երկու չեմպիոնները, ո՞ւմ խաղաքարտերը կխառնեն սամուրայները
ԱԱ-2022․ Բոլոր հանդիպումների ժամանակացույցը
ԱԱ-2022․ Հայտնի են բոլոր հավաքականների հայտացուցակները