Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ խոսել է ազգային հավաքականի վիճակի մասին։
«Երբ ես շփվում եմ Վինիսիուսի հետ, նա ինձ միշտ ասում է. «Դուք հիանալի թիմ ունեք։ Սանեն, Մուսիալան, Գնաբրին, Կիմիխը հիանալի խաղացողներ են»:
Ես նույնպես այդ կարծիքին եմ։ Դա երիտասարդության և փորձի լավ խառնուրդ է: Մենք Գերմանիան ենք։ Հիմա նշանակություն չունի, թե նախկինում ինչպես էինք խաղում։ Հիմա ամեն ինչ այլ է։ Բայց մենք պետք է դա ցույց տանք խաղադաշտում»,- Ռյուդիգերի խոսքն է մեջբերել Sport Bild-ը։
Մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 20-ին։ Գերմանիայի հավաքականը խմբում կխաղա Ճապոնիայի, Իսպանիայի և Կոստա Ռիկայի հետ։