Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան փոխարինող է փնտրում կիսապաշտպան Ամին Հարիտին, որը վնասվածք էր ստացել ֆրանսիական Լիգա 1-ի «Մոնակոյի» հետ խաղի ժամանակ։ 25-ամյա կիսապաշտպանը «Մոնակոյի» դեմ խաղում ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով բաց կթողնի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը:
Ինչպես հայտնում է Marca-ն, կազմակերպությունը փորձում է համոզել «Միլանի» կիսապաշտպան Բրահիմ Դիասին միանալ Մարոկկոյի ազգային հավաքականին: 23-ամյա երիտասարդը ծնվել է Մալագայում, բայց ունի Իսպանիայի և Մարոկկոյի քաղաքացիություն: Նշվում է, որ Դիասը ցանկանում է ներկայացնել Իսպանիայի հավաքականը։
2022 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Մարոկկոյի հավաքականը խմբում կխաղա Բելգիայի, Խորվաթիայի և Կանադայի հետ։