«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին հայտարարել է, որ պատրաստ է սափրել գլուխը, եթե իր ազգային հավաքականը հաղթի 2022 թվականի աշխարհի առաջնությունում։
«Եթե մենք հաղթենք մրցաշարում, ես կխնդրեմ մեր վարսահարդարին սափրել գլուխս կամ այլ բան անել: Մենք շատ երիտասարդ թիմ ունենք, ցանկանում ենք հաղթել։ Դա կարելի է տեսնել խաղադաշտում յուրաքանչյուր խաղում: Ինչ-որ մեկը կարծում է, որ Իսպանիայի հավաքականին կխանգարի այն, որ թիմը երիտասարդներով է համալրված, բայց ես կարծում եմ, ընդհակառակը, դա մեզ օգուտ կտա»,- Պեդրիի խոսքն է մեջբերել Goal-ը։
Աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում։ Իսպանիայի հավաքականը E խմբում է՝ Գերմանիայի, Կոստա Ռիկայի և Ճապոնիայի հավաքականների հետ։
Առաջին հանդիպումը իսպանացիները կանցկացնեն նոյեմբերի 23-ին Կոստա Ռիկայի հետ։