Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը հայտարարել է, որ աշխարհի առաջնությանն ընդառաջ հիանալի մարզավիճակում է:
«Ես 100% մարզավիճակում եմ և պատրաստ եմ խաղալ:
Ոչ մի խնդիր չկա։ Եթե ես պետք է երեք 90 րոպեանոց խաղ անցկացնեմ, ապա պատրաստ եմ։ Դժվար է նույնիսկ լսել պատմություններ այն մասին, որ ֆուտբոլիստները վնասվածքներ են ստացել և իմանալ, որ բաց են թողնելու աշխարհի առաջնությունը: Տղաներից մի քանիսի հետ հոգեբանորեն դժվար էր խոսել, և մենք աղոթում ենք, որ վնասվածքներ չստանանք»,- Բեյլի խոսքն է մեջբերել Goal-ը։