Անգլիայի յոթերորդ դիվիզիոնի ակումբը անհավանական վարձակալության առաջարկ է արել «Մանչեսթեր Սիթիի» գերաստղ Էրլինգ Հոլանդի վերաբերյալ:
«Էշթոն Յունայթեդը» կարծում է, որ նրանք կարող են օգնել ֆուտբոլիստին մնալ լավ մարզավիճակում, մինչ Կատարում կանցկացվի Աշխարհի առաջնությունը:
Հոլանդը միացել է «Մանչեսթեր Սիթիին» ամռանը և ցուցադրում է անհավանական մարզավիճակ՝ Պրեմիեր լիգայի 13 խաղում խփելով 18 գոլ, մինչ վնասվածք ստանալը: Բայց նա չի մասնակցի Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությանը, քանի որ Նորվեգիան մրցաշարի ուղեգիր չի նվաճել:
«Էշթոն Յունայթեդը» հաստատել է առաջարկը, որում ասվում է. «Էշթոն Յունայթեդը» կարող է հաստատել, որ ակումբը դիմել է «Մանչեսթեր Սիթիին»՝ հարձակվող Էրլինգ Հոլանդին 28 օրով վարձակալելու համար:
Քանի որ Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնները չեն մասնակցի հանդիպումների մինչև դեկտեմբերի վերջ՝ Ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության պատճառով, «Էշթոն Յունայթեդը» կապ է հաստատել մեր հարևանների հետ՝ Հոլանդի մարզավիճակը պահելու համար, քանի որ նա ևս չի մասնակցում ԱԱ-ին»: