Ժերոմ Ռոտենը դժգոհ է 2022 թվականի Աշխարհի առաջնության համար Ֆրանսիայի հավաքականի կազմից։
ՊՍԺ-ի նախկին խաղացողը կարծում է, որ այն կիսապաշտպանները, ովքեր Ֆրանսիայի հավաքականի կազմում կմեկնեն Աշխարհի առաջնությանը, կազմում են ազգային հավաքականի պատմության ամենաթույլ կիսապաշտպանների խումբը։
«Սա սխալ է։ Դեշամը մի փոքր զարմացրեց ինձ, քանի որ նախկինում նա միշտ գործողությունների ծրագիր ուներ։ Եվրո-2020-ից հետո թիմը թարմացման կարիք ուներ, և Դեշամն արեց դա: Մենք հաճախ էինք խաղում երեք պաշտպանով, բայց այս սխեմային ընտելանալու համար ժամանակ է պետք։
Վերջին հանդիպումներում Ֆրանսիան վատ արդյունքներ է գրանցել։ Ամեն ինչ այն պատճառով, որ մենք թույլ կիսապաշտպանություն ունենք, նույնիսկ եթե Դեշամը դա չի խոստովանում: Մտածում է՝ «Ուրեմն ես էլ ավելի կուժեղացնեմ պաշտպանությունը»։ Մենք բոլորս սովոր ենք չորս պաշտպանների սխեմային։ Խաղի սկզբունքները հայտնի են, բայց կան խաղացողներ, ովքեր որոշ դիրքերում այնքան էլ հարմար չեն, նրանք չեն ցանկանում այնտեղ խաղալ։
Բայց ես դա հասկանում եմ, քանի որ մեր կիսապաշտպանությունը այդքան էլ լավը չէ: Իմ կարծիքով, այս կիսապաշտպանությունն ամենաթույլներից մեկն է Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ»,- մեջբերում է Ռոտենին RMC Sport-ը։
⚽ Հավաքականների հայտացուցակները
ԱԱ-2022․ Բրազիլիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Խորվաթիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ճապոնիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ֆրանսիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ ԱՄՆ-ի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Շվեյցարիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Կոստա Ռիկայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ավստրալիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Կամերունի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ուելսի հավաքականի վերջնական հայտացուցակը
🏆 Խմբերի անոնս
A խումբ․ Մայրցամաքային չեմպիոնները, Նարանջագույններն ու երիտասարդ էկվադորցիները