Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Աստանայում ընթացող ATP-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Երկրորդ շրջանում աշխարհի նախկին առաջին ռակետը հաղթեց հոլանդացի Բոտիկ վան դե Զանդշուլպին, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 34-րդ տեղը։
1 ժամ 11 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6:3, 6:1 հաշվով՝ հօգուտ Ջոկովիչի։
Հաջորդ փուլում «Մեծ սաղավարտի» 21-ակի հաղթողի մրցակիցը կլինի Կարեն Խաչանովը։