«Մեծ սաղավարտի» մրցումների 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ Լեյվերի գավաթից հետո կավարտի կարիերան: Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի վերջին Լոնդոնում:
41-ամյա Ֆեդերերի խոսքով, առողջական վիճակն իրեն այլևս թույլ չի տալիս հանդես գալիս նախկին մակարդակում:
Նա չի բացառել, որ երբեմն ցուցադրական հանդիպումների կմասնակցի, բայց նշել է, որ այլևս չի մասնակցի «Մեծ սաղավարտի» և այլ մրցաշարերի: