Հուլիսի 13-23-ը ձյուդոյի երիտասարդների և պատանիների հավաքականների առաջատար մարզիկները համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ռուսաստանի Դաշնության Տուապսե քաղաքում՝ գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ:
Հավաքի ավարտից հետո պատանիները կմասնակցեն հուլիսի 26-30-ը Սլովակիայի Բանսկա-Բիստրիցա քաղաքում կայանալիք Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնին:
Երիտասարդները Տուապսեից կմեկնեն Կաբարդինո-Բալկարիա՝ մասնակցելու հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը Նալչիկ քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին: