Հուլիսի 5-ին «Փյունիկը», որն այս մրցաշրջանում 15-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը, մեկնարկելու է Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում՝ սեփական հարկի տակ ընդունելով Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։
Հանդիպման մեկնարկին մնացել է մոտ կես ժամ, երկրպագուներն արդեն սկսել են ժամանել ստադիոն։
Լուսանկարներ և տեսանյութ՝ Հանրապետական մարզադաշտից․




Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Կլուժ» հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ Կլուժ Նապոկայում։
























































