Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայի 2-րդ տուրի խաղում իր ազգային հավաքականի՝ Շվեյցարիայի նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակից հետո (4-0) գրառում է կատարել իր սոցիալական ցանցերում. Ռոնալդուն այս խաղում դուբլի հեղինակ է դարձել։
«Շատ կարևոր հաղթանակ մեր ճանապարհին. մենք հպարտ ենք և վստահ։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրելու, որպեսզի պորտուգալացի երկրպագուներին տանք այն, ինչ բոլորս ուզում ենք՝ հաղթանակներ և համոզիչ ելույթներ։ Թվում է, թե մրցաշրջանը մոտենում է ավարտին, բայց իրականում այն դեռ նոր է սկսվում»,- գրել է Ռոնալդուն։
Պորտուգալիան վաստակել է 4 միավոր և Չեխիայի հետ 2-րդ խմբում 1-2-րդն է։ Իսպանիան 3-րդ տեղում է (2 միավոր), Շվեյցարիան՝ 4-րդ (0):
Հաջորդ խաղում Պորտուգալիան հունիսի 9-ին կմրցի Չեխիայի հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Պորտուգալիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 1,45 գործակցով, ոչ-ոքին՝ 4,45, իսկ Չեխիայի հավաքականի հաղթանակը՝ 9,00։