«Բարսելոնայի» և Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը նշել է, որ ազգային թիմի խաղաոճն ավելի է համապատասխանում իրեն, քան կատալոնական թիմի խաղաոճը։
Նարնջագույնները երեկ Ազգերի լիգայի խաղում 4։1 հաշվով հաղթեց Բելգիայի հավաքականին։
«Ես այստեղ շատ այլ կերպ եմ խաղում, քան «Բարսայում»: Ինձ թվում է, որ հավաքականի խաղաոճը շատ ավելի է համապատասխանում ինձ»,- դե Յոնգի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդիը»: «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը ցանկանում է ֆուտբոլիստին տեսնել իր թիմում։