Բելգիական մի քանի խաղացող մարզչական UEFA A արտոնագիր է ստացել։ Այն թույլ է տալիս ղեկավարել սիրողական ակումբներ, երիտասարդական թիմեր կամ պաշտոն զբաղեցնել պրոֆեսիոնալ ակումբի մարզչական շտաբում։
Ինչպես հաղորդում է Nieuwsblad-ը՝ UEFA A արտոնագիր են ստացել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, «Ստրասբուրի» դարպասապահ Մատց Զելսը, «Հերտայի» պաշտպան Դեդրիկ Բոյատան, «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը, «Տորինոյի» կիսապաշտպան Դենիս Պրատը, «Բրայթոնի» կիսապաշտպան Լեանդրո Տրոսարդը, «Բրյուգեի» դարպասապահ Սիմոն Մինյոլեն, «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը, «Բենֆիկայի» պաշտպան Յան Վերտոնգենը և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ակսել Վիտսելը։
























































