Հայտնի է դարձել, թե որքան գումար կհատկացնի «Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի համար։
Ինչպես հայտնում է Daily Express-ը, կազմն ուժեղացնելու համար մարզչական շտաբը կստանա 140 մլն եվրո։
Թիմի նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը նաև ցանկանում է վաճառել որոշ խաղացողների, որպեսզի ավելի շատ գումար ունենա նոր խաղացողներ գնելու համար:
Ամենայն հավանականությամբ, «Մանչեսթեր Յունայթեդից» կհեռանան հարձակվող Անտոնի Մարսիալը, ինչպես նաև պաշտպաններ Աարոն Վան-Բիսական և Էրիկ Բային։
























































