Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր կկայանան եզրափակիչ մենամարտերը:
Հայաստանը եզրափակիչում կունենա 3 մասնակից: Եվրոպայի չեմպիոնության համար կպայքարեն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63.5 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:
Եզրափակիչ մենամարտերը կսկսվեն 17:00-ից: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Հայաստանն ուներ 4 մասնակից: Լարված պայքարում երեկ պարտություն գրանցվեց Նարեկ Մանասյանին, որից հետո Հայաստանի թիմը չէր իջնում ռինգից՝ այսպիսով ցույց տալով իր բողոքը: