«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն մոտ է կարիերան Մյունխենի «Բավարիայում» շարունակելուն։
30-ամյա սենեգալցին արդեն համաձայնեցրել է երեք տարվա պայմանագիր մյունխենցիների հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:
Հարձակվողի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը։
























































