Երևանում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ունենք եզրափակչի առաջին մասնակիցը։
86 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Ռաֆայել Հովհաննիսյանը հիանալի մենամարտ անցկացրեց և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչ Թոմաշ Նիեժվեսկիին՝ դուրս գալով եզրափակիչ։ Ռաֆայելը բոլոր ռաունդներում գերազանցեց լեհ մրցակցին։
Ոսկե մեդալի համար պայքարում Հովհաննիսյանի մրցակիցը հայտնի կդառնա քիչ անց։ Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում այսօր իրենց մենամարտերը կանցկացնեն նաև 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։