«Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ, այժմ «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը խոսել է ՉԼ-ի եզրափակիչ խաղում «Լիվերպուլի» նկատմամբ Մադրիդի «Ռեալի» տոնած հաղթանակի մասին։
«Այսօր պաշտպանության օղակում ցույց տված խաղով «Ռեալը» իսկական մաստեր կլաս ցույց տվեց «Լիվերպուլին»։ Այո, դարպասապահը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, սակայն, երբ դուք նայեք պաշտպանների ցուցադրած խաղը տարբեր դետալներով, կտեսնեք, թե ինչպիսի հանգստությամբ և սառնասրտությամբ էին նրանք հանդես գալիս։
Այո, «Ռեալը» մոտավորապես 40 րոպե ցուցադրած խաղով զիջեց «Լիվերպուլին», սակայն ես կարծում եմ, որ բավականին օրինակելի ֆուտբոլ խաղաց»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում BT Sport-ը։
























































