Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչում 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը մենամարտում էր Հունաստանի ներկայացուցիչ Վագքան Նանիցանիանի հետ և հաղթանակի հասավ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։
Նարեկն այսօրվա մեր վերջին մարզիկն էր, որն էլ ապահովեց այսօրվա 4-րդ հաղթանակը։ Ավելի վաղ հաղթանակ էին տարել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, որը առավելության էր հասել թուրք մրցակցի նկատմամբ և 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։
Այսօր պարտություն էին կրել 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը և 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։