Վանաձորի «Լոռին» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին։ Ակումբ է տեղափոխվել ավստրիացի կենտրոնական պաշտպան Տոդե Ջակովիչը։
24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Պարտիզանի» Մ19 եւ Բ թիմերում, ավստրիական «Ֆրոնլեյթեն»,«Վեյց», «Դյոչլանդսբերգեր» ակումբներում։
Ջակովիչի վերջին թիմը եղել է Սերբիայի առաջին լիգայի «Սմեդերեւոն»։
Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։