ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխեն ցանկանում է Լեոյին կրկին տեսնել «Բարսելոնայում»։
Ինչպես տեղեկացնում է sport.es-ը, արգենտինացին այդ մասին հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Մեսսիի պայմանագրի ժամկետը փարիզցիների հետ լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտին։
Հիշեցնենք, որ Խորխե Մեսսին հանդիսանում է նաև ֆուտբոլիստի գործակալը։ Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին ֆրանսիական գրանդում անցկացրել է33 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։