Ա Սերիայի 31-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։
Հանդիպման միակ և հաղթական գոլը առաջին կեսի ավելացված ժամանակում խփեց Հաքան Չալհանօղլուն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
«Ինտերը» վաստակեց 63 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը։ «Յուվենտուսը» 59 միավորով չորրորդ տեղում է։
























































