«Ինտերը» դիտարկում է հարձակվող Լաուտարո Մարտինեսին վաճառելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ «ներաձուրիները» պատրաստ են գալիք ամռանը Մարտինեսին բաց թողնել այլ թիմ։ Միաժամանակ «Ինտերը» ցանկանում է իր խաղացողի տրանսֆերի դիմաց վաստակել առնվազն 80 մլն եվրո։
Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են Մադրիդի «Ատլետիկոն» ու Լոնդոնի «Արսենալը»։























































