Միլանի «Ինտերի» ն ախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ճանաչվել է Ա Սերիայի՝ 2020/21 մրցաշրջանի լավագույն մարզիչը, հայտնում է իտալական ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Կոնտեն ստացել է «Ոսկե նստարան» մրցանակը: Նա 20 ձայն է հավաքել քվեարկության արդյունքում: 52-ամյա մասնագետն այս մրցանակին արժանացել է ռեկորդային՝ 6-րդ անգամ:
19 ձայն է հավաքել «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին, իսկ եռյակը եզրափակել է «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինին՝ 8 ձայն:
Նախորդ մրցաշրջանում «Ինտերը» Կոնտեի գլխավորությամբ դարձել է Իտալիայի չեմպիոն: Ընթացիկ մրցաշրջանում նա մարզում է «Տոտենհեմը»:























































