Բաթումիի «Դինամոյի» սպորտային տնօրեն Վլադիմիր Դվալիշվիլին խոսել է կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի մասին, որը ակումբ է տեղափոխվել «Ռուբինից»։
«Նրա գործակալն իմ հին ընկերն է։ Նա ասաց, որ նրան Բաթումի տեղափոխելու հնարավորություն ունենք, ես անմիջապես ասացի՝ այո։
Մենք երկու տարվա պայմանագիր կնքեցինք։ Առաջիկա ամռանը մեզ հետաքրքիր իրադարձություններ են սպասվում։ Խվիչան ինքը կորոշի՝ ուր գնալ։ Մենք գերազանց շանս ունեինք ու բաց չթողեցինք այն։
Նա նախկին ակումբի հետ պայմանագիրը խզելու վերաբերյալ համաձայնության է եկել։ Նա ազատ գործակալի կարգավիճակով է եկել «Դինամո» և չի վերադառնա «Ռուբին»»,- Դվալիշվիլիի խոսքերն է փոխանցում SerieANews-ը։