«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Դուշան Վլահովիչին, Կիլիան Մբապեին և Էրլինգ Հոլանդին նույն հարթության վրա է տեսնում։
«Դուշանը երիտասարդ տղա է, որը միջազգային հարթակում մեծ փորձ չունի, բայց նա անհրաժեշտ որակներն ունի, ուզում է ու կարող է զարգանալ, և դրա համար շատ ժամանակ ունի։ Նա մեծ ոգևորությամբ է գործում մրցակցի դարպասի մոտ։
«Յուվենտուսը» կարևոր տրանսֆեր արեց։ Վլահովիչը, Մբապեն ու Հոլանդը իրենց սերնդի ուժեղագույն խաղացողներն են»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում GQ-ն։























































