Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան խոսել է այն մասին, որ իրեն համեմատում են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պատրիկ Վիեյրայի հետ։
«Հաճելի է նման մեծ խաղացողների հետ համեմատությունը, բայց ես միշտ ասել եմ, որ ես Դենիս Զաքարիան եմ: Ես իմ ոճն ունեմ:
Ես ունեմ իմ առանձնահատուկ որակները, ես Պոգբան կամ Վիեյրան չեմ։ Շատ ընդհանրություններ կան, բայց ես Զաքարիան եմ»,- DAZN-ին հղում անելով՝ մեջբերում է շվեյցարացուն Football Italia-ն։
Զաքարիան ապաքինվել է ձախ ազդրի վնասվածքից և պատրաստ է մասնակցել ապրիլի 3-ին կայանալիք Իտալիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Ինտերի» դեմ հանդիպմանը։























































