ՖԻՖԱ-ն մտադիր չէ Ռուսաստանի Ֆուտբոլային Միությանը հեռացնել կազմակերպությունից։
Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։
«Ռուսաստանի վերաբերյալ որոշումը կայացվել է մոտ մեկ ամիս առաջ, ՌՖՄ-ն բողոքարկել է որոշումը CAS, սպասում ենք վճռին։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Հուսով եմ, որ հակամարտությունը կավարտվի, և մենք կարող ենք նորից խաղալ: ՌՖՄ-ին հեռացնելը ՖԻՖԱ-ից տարբերակ չէ։
Եթե մենք չհավաքենք մարդկանց միասին մեր համագումարների ժամանակ, ապա ավելի լավ է դադարեցնենք մեր գործունեությունը և գնանք տուն»,- մեջբերում է Ինֆանտինոյին Р-Спорт-ը։
Կարդացեք նաև՝ ՖԻՖԱ-ն կասեցրել է երեք ֆեդերացիաների անդամակցությունը. Ռուսաստանը չի հեռացվել