«Լոռի» ՖԱ-Ի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբի անդամները ժամանել են Բելեկ և հանգրվանել Sherwood Dreams հյուրանոցում։
Այս մասին հայտնում է վանաձորյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հաստատված են երեք ընկերական հանդիպումների օրերը և մրցակիցները։
08.02 ՝ «Լոռի» ֊ «Վիտորուլ Պանդուրի»
11.02՝ «Լոռի»֊ «Լվով»
14.02՝ «Լոռի» ֊ «Մոսկվայի Լոկոմոտիվ֊2»

Ավելի վաղ «Լոռիի» մամուլի քարտուղարությունը հայտնում էր, որ թիմը նախատեսում է 4 ստուգողական խաղ անցկացնել Բելեկում: