ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը:
Վարկանիշը գլխավորել է Բրազիլիայի հավաքականը՝ առաջ անցնելով Բելգիայից, որն այժմ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Բելգիացիներն առաջին տեղում էին 2018 թվականի հոկտեմբերի 25-ից։
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է մնացել: Մեր ընտրանին կշարունակի լինել 92-րդը:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի առաջին 10 հորիզոնականները.
Բրազիլիա – 1832,69 միավոր
Բելգիա – 1827
Ֆրանսիա – 1789,85
Արգենտինա – 1765.13
Անգլիա – 1761.71
Իտալիա – 1723.31
Իսպանիա – 1709.19
Պորտուգալիա – 1674,78
Մեքսիկա – 1658,82
Նիդերլանդներ – 1658,66.
























































