«Ջենոայի» դարպասապահ Սալվատորե Սիրիգուն կարող է միանալ «Ինտերին»: Այդ մասին գրում է իտալական մամուլը։
Աղբյուրի համաձայն՝ Ներաձուրիների ղեկավարությունը նախատեսում է ակումբ հրավիրել հոլանդական «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանային, ով պետք է դառնա միլանցիների առաջին համարը։ Եթե Սամիր Հանդանովիչը չմնա թիմում, Սիրիգուն կարող է համալրել միլանցիների ճամբարը։
Հիշեցնենք, որ ժամանակին Սիրիգուն պաշտպանում էր ֆրանսիական ՊՍԺ-ի գույները։ Նա նաև Իտալիայի հավաքականի կազմում հանդես է եկել Եվրո-2020-ում։
























































