ՊՍԺ-ի պաշտպան Տիլո Կեհրերը կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում։ Այս մասին հայտնում է Get French Football News-ը։
Մյունխենի «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել Կերերին. Ինքը՝ խաղացողը, շատ է ցանկանում հաջորդ ամառ հեռանալ ՊՍԺ-ից։ Նրա պայմանագիրը փարիզեցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» հրաժարվում է Անտոնիո Ռուդիգերի («Չելսի») տրանսֆերից՝ գերմանացու աշխատավարձի պահանջների պատճառով։
























































