Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտի որդին՝ Դավիդեն, կարող է թիմը գլխավորել առաջիկա հանդիպումներում։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Նշվում է, որ դա պայմանավորված է Անչելոտիի հիվանդությամբ, ով մարտի 30-ին կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել։ Կառլոն բաց կթողնի իր թիմի առաջիկա հանդիպումները, իսկ նրան կփոխարինի որդին, ով ակումբում նրա օգնականն է։
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, 62-ամյա մասնագետը հաստատ չի կարողանա ներկա գտնվել ապրիլի 2-ին կայանալիք Լա լիգայի 30-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղին և դժվար թե ներկա գտնվի ՉԼ 1/4 եզրափակչի արտագնա հանդիպմանը։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Չելսի» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը նախատեսված է ապրիլի 6-ին և կկայանա Լոնդոնում։
























































