Նոր Զելանդիայի հավաքականը հաղթել է Աշխարհի առաջնության ընտրական փուլի Օվկիանիայի գոտու եզրափակչում։
Օվկիանիայի գոտու ընտրական խաղի եզրափակիչում նորզելանդացիները հաղթեցին Սողոմոնյան կղզիների թիմին (5:0), դուբլի հեղինակ դարձավ Բիլ Թուլոման, մեկական անգամ աչքի ընկան Ջո Բելը, Քրիս Վուդը և Մեթյու Գարբեթը։
Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի միջմայրցամաքային փլեյ-օֆֆում Նոր Զելանդիան կխաղա ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտում 4-րդ տեղը զբաղեցրած թիմի հետ։
Մրցակիցը կորոշվի մարտի 31-ի գիշերը, դա կարող է լինել ԱՄՆ-ը, Մեքսիկան կամ Կոստա Ռիկան։
























































