Լուցկի քաղաքային խորհրդի պատգամավորները «Զենիթի» մարզիչ Անատոլի Տիմոշչուկին զրկել են «Լուցկի պատվավոր քաղաքացու» կոչումից։ Այս որոշմանը կողմ է քվեարկել 35 պատգամավոր։ Այս մասին հայտնում է Լուցկի շրջանային խորհրդի պաշտոնական կայքը։
Հայտարարության մեջ ասվում է, որ Անատոլի Տիմոշչուկը ոչ մի հայտարարություն չի արել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ֆոնին, ինչպես նաև շարունակում է աշխատել Ռուսաստանում։
Քաղաքային խորհուրդը կարծում է, որ ուկրաինացի մարզիչը վարկաբեկում է «Լուցկի քաղաքի պատվավոր քաղաքացու» բարձր կոչումը։
Անատոլի Տիմոշչուկը «Շախտյորի» հետ երեք անգամ նվաճել է Ուկրաինայի առաջնության չեմպիոնի կոչումը և Ուկրաինայի գավաթը, երկու անգամ «Զենիթի» մարզաշապիկով նվաճել է Ռուսաստանի առաջնության ոսկին և մեկական անգամ նվաճել ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, ՈՒԵՖԱ-ի գավաթը և Ռուսաստանի սուպերգավաթը։