Ապրիլի 3-ին՝ Vbet Հայաստանի գավաթի խաղարկության՝ «Վանի» դեմ խաղից առաջ «Ուրարտուի» ֆան-գոտում կանցկացվի թեքբոլի մրցաշար:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Մրցաշարին կմասնակցի 16 թիմ՝ յուրաքանչյուրում 2-ական մասնակից։ Մասնակիցները պետք է լինեն 14 տարեկանից բարձր:
Մրցաշարին մասնակցել ցանկացողները «Ուրարտուի» ֆեյսբուքյան էջին նամակով պետք է ուղարկեն իրենց և այն մասնակցի անուն-ազգանունը, որի հետ թիմ կկազմեն, ինչպես նաև նշել թիմի անունը։

























































