Աշխարհի առաջնության որակավորման փուլի փլեյ-օֆֆում Շվեդիան 0-2 հաշվով պարտվեց Լեհաստանին՝ չկարողանալով նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր։
Խաղից հետո տպավորությունների մասին է կիսվել շվեդների հարձակվող Զլատան Իբրահիմովիչը․
«Հավասար խաղ էր։ Առաջին կեսում մենք պահեր ունեինք և կարող էինք գոլ խփել։ Իհարկե, մրցակիցը ևս ուներ իր պահերը։
Երկրորդ խաղակեսում նրանց հաջողվեց արագ գոլ խփել, ինչը բարդացրեց մեր գործերը։ Այս հանդիպումը կարող էր ավարտվել նաև մեր օգտին։ Քանի դեռ առողջությունս հնարավորություն է տալիս, կշարունակեմ ելույթներս հավաքականում»,- նշել է Իբրահիմովիչը։