Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը վրիպել է է 11-մետրանոց հարվածաշարում 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում, երբ Սենեգալի ընտրանու երկրպագուները խանգարել են նրան լազերային լույսերով։
Մարտի 29-ին Դաքարում կայացել է Սենեգալ-Եգիպտոս հանդիպումը։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի, և քանի որ եգիպտոսցիներն առաջին խաղում հաղթել էին նույն հաշվով, խաղն անցավ լրացուցիչ ժամանակ, իսկ հետո՝ 11-մետրանոց հարվածաշարի։ Այնտեղ սենեգալցիները հաղթեցին (3-1), իսկ Եգիպտոսի հավաքականի հարվածներից մեկը չիրացրեց Սալահը, որին մինչ այդ լազերներով ակտիվորեն խանգարում էին մրցակցի երկրպագուները։