«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրիհիմովիչը խոսել է ազգային հավաքականում իր ապագայի մասին։
Այսօր Լեհաստանի հավաքականը դուրս եկավ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Քաթարի մրցաշարի ուղեգրի համար լեհերը մրցեցին Շվեդիայի հավաքականի հետ։ Մարտի 29-ին կայացած հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով՝ հօգուտ Լեհաստանի հավաքականի։
«Ես կշարունակեմ այնքան ժամանակ, քանի դեռ առողջությունս թույլ կտա, և կարող եմ օգտակար լինել թիմին»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
40-ամյա Իբրահիմովիչի հաշվին Շվեդիայի հավաքականում 120 հանդիպում է և 62 գոլ։