ԱԱ-2022-ի ընտրական փուլի պատասխան խաղում Թունիսը ոչ-ոքի խաղաց Մալիի հետ։
Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով։ Առաջին խաղում 1-0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ Թունիսը նվաճեց Աշխարհի առաջնության ուղեգիր։
Մեկ այլ խաղում Մարոկկոյի հավաքականը հաղթեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմին (4-1) և ընդհանուր հաշվով հաղթեց 5-2 հաշվով:
Վերջին՝ Ալժիր-Կամերուն խաղում ընթանում է լրացուցիչ ժամանակը։
Ավելի վաղ Աշխարհի առաջնության ուղեգիր էին ձեռք բերել Պորտուգալիան, Լեհաստանը, Դանիան, Գերմանիան, Բելգիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Իսպանիան, Սերբիան, Անգլիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Արգենտինան, Իրանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Ուրուգվայը, Էկվադորը, Կանադան, Սենեգալը և Գանան։
























































